Նորություններ
Քրիստինե Գյոնջյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ֊ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն զագացման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումին (16.03.2024)
Մարտի 14֊ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ֊ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն զագացման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումին իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ով «Թվային փոխակերպման համար արդյունավետ գործընկերության ստեղծում» թեմայով  նիստի ընթացքում "Կամրջելով թվային անջրպետը" խորագրի ներքո հանդես եկավ ելույթով և կիսվեց այս ուղղությամբ Հայաստանի փորձով։

Առաջնորդվելով ՄԱԿ-ի  Կայուն զարգացման նպատակներով (SDG 17)՝ Քրիստինե Գյոնջյանը խոսեց մասնավոր, հասարակական, պետական՝ բազմակող շահագրգիռ կառույցների փոխգործակության կարևորության մասին, որի վառ ապացույցը Հայաստանում  առկա հաջողված ծրագրերն են։ Նա ներկայացրեց Միության կողմից իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում ինտերնետ հասանելիության ապահովմանը,  մասնավորապես Արարատի մարզի Շաղափ համայնքում արդեն իսկ կառուցված համայնքային ցանցի օրինակը և դրա շարունակականությունը՝ առաջիկայում հարևան համայնքներում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության զգաղվածությանը և կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերը։