Նորություններ
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն անդամակցել է Հայաստանի օպերատորների միությանը (15.02.2024)
Հայաստանի օպերատորների միությունն ունի նոր անդամակցություն՝ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն (ՀՀՌՑ)։ 

Ընկերության առաքելությունն է պետության սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով ՀՀ ամբողջ տարածքում ապահովել ազգաբնակչության տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը՝ նվազագույն սոցիալական ուղղվածության տեղեկատվական փաթեթի անվճար մատուցմամբ: 

ՀՀՌՑ-ի գործունեության հիմնական ուղղություններն են. 
- Հեռուստատեսային և ռադիո ընկերություններին վերգետնյա հեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցում, 
- Արբանյակային կապի ծառայությունների մատուցում, 
- Հեռարձակման, հեռահաղորդման և կապի ցանցերի կառուցում, պահպանում և շահագործում։