Հայտարարություններ
Տեղեկատվական Տեխնոլոգիաները Բիզնեսում (04.06.2023)
Մեկնարկել է ՀՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնում գործող ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ ծրագրի 2023/2024 ուս. տարվա ընդունելության 1֊ին փուլը։
Ծրագիրը հենվում է բիզնես ոլորտում ՏՀ գործունեության չորս հիմնական ուղղությունների վրա ՝
տվյալների վերլուծության գործիքներ և տվյալագիտության հիմունքներ,
ծրագրավորման տեխնոլոգիաներ,
️ցանցային տեխնոլոգիաներ, ծառայություններ և կիբեռանվտանգություն
ստարտափ կառավարում և նորարարություն
🗓 Տևողությունը` 1,5 տարի
👨‍🏫 Ուսուցման ձևը` առկա,
🎒 Դասապրոցեսը՝ շաբաթական 3 անգամ, ժամը 18:00֊ից հետո
🎓 Որակավորումը` կառավարման մագիստրոս
👇🏻 Մանրամասների համար: Հեռ.՝ 010247090, 010247050
🤝🏻 Ծրագիրն իրականցվում է Հայաստանի օպերատորների միության և Արփինետ ՍՊ ընկերության հետ համատեղ։