Նորություններ
Ապահով Համացանցի Միջազգային օր (08.02.2022)

«Ապահով համացանցի» միջազգային օրը Հայաստանի օպերատորների միությունը ներկայանում է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» հեռավար մուլտիմեդիա դասընթացով։ Այն համացանցից անվտանգ օգտվելու իմացություններ և հմտություններ ստանալու հնարավորություն է։ Նախատեսված է բոլոր՝ այդ թվում նաև նախադպրոցական տարիքի անձանց համար։ Առաջարկվող դասընթացը բաղկացած է երեք մակարդակից: Յուրաքանչյուր մակարդակն ավարտելիս առաջարկվում է հանձնել թեստ և ստանալ վկայական: