Նորություններ
Հայաստանի Օպերատորների Միության Մասնակցությունը ArmIGF 2022-ին (15.11.2022)

«ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նոյեմբերին 10-ին անցկացրել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը` ArmIGF 2022:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համաժողովի ընթացքում համակարգել է «Ինտերնետ հասանելիության ապահովում, աջակցություն ինտերնետ օգտատերերի խոցելի խմբերին» թեմայով քննարկումը:

Գյոնջյանն անդրադարձել է նաև ՀՕՄ-ի՝ «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագի արդյունքներին։

«Ինտերնետի ենթակառուցվածքներ և արբանյակային ինտերնետի ծառայություններ» թեմայով քննարկման շրջանակներու էլ ՀՕՄ վարչության նախագահ Արմեն Մուրադյանը ներկայացրել է լայնաշերտ ինտերնետի հասանելիությանն ուղղված «Համայնքային ցանցեր» ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները։