«Days of the Caucasian Cable Televisions and Media Industry – 2018» միջազգային համաժողովը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ սեպտեմբերի 27-29-ը։
Հայաստանից համաժողովին մասնակցել են «Օպերատորների հայկական միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և միության անդամ կազմակերպությունների տնօրեններ:
Համաժողովում ներկայացվել են միջազգային հեռահաղորդակցության ոլորտում տեխնոլոգիական զարգացման ուղղությունները, կաբելային հեռուստատեսության զարգացման նոր միտումները, ինչպես նաև քննարկվել են տեխնիկական և իրավական խնդիրները։