Նորություններ
Նոր Սերնդի Հեռուստատեսությունը Հայաստանում (12.10.2018)
«Նոր սերնդի հեռուստատեսությունը Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկումը կայացել է հոկտեմբերի 12-ին։ Հանդիպման ընթացքում «Օպերատորների հայկական միության» անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները անդրադարձել են նոր սերնդի հեռուստատեսության արդի խնդիրներին, ոլորտում կիրառվող նորարարական լուծումներին: 
Ոլորտին առնչվող տարաբնույթ հարցերը պարզաբանել են «Արփինետ» ընկերության տեխնիկական տնօրեն Առնակ Մելիքյանը և «Միկրոիմպուլս» ընկերության տեխնիկական տնօրեն Կոնստանտին Շպինովը։ Վերջինս նաև ներկայացրել է ընկերության կողմից առաջարկվող IPTV/OTT լուծումների համար նախատեսված հարթակը և նոր սերնդի հեռուստատեսության առավելություններն  ու հնարավորությունները: