«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն (27.05.2021)
ՀՊՏՀ մագիստրոսական «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» գործող ծրագիրը, որը բացվել է Հայաստանի օպերատորների միության և «Արփինետ» ՍՊԸ-ի հետ համատեղ հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելություն. 
• 1.5 տարի ժամկետով
• Մոդուլային սկզբունքով
• Դասավանդում են ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները
• Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
• Շաբաթական երեք անգամ, երեկոյան
• Շրջանավարտներին տրվում է կառավարման մագիստրոսի որակավորում
• Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին՝ ընձեռելով ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն:
• Կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ հաջողված ընկերությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետների հետ
🏢ՀՊՏՀ-ում 2020-2021 ուսումնական տարվանից ներդրվել է մագիստրոսական այս ծրագիրը՝ նոր ձևաչափով  և բովանդակությամբ: 
📈Ծրագրի նպատակն է վերլուծաբանների, մշակողների, նախագծային մենեջերների, ՏՏ մենեջերների և տնօրենների պատրաստումն ինչպես հիմնարար տեխնոլոգիական, այնպես էլ տնտեսագիտական և հումանիտար կրթության հիման վրա, որը թույլ կտա շրջանավարտներին արագ հարմարվել տնտեսության և հասարակության փոփոխվող պահանջներին:
Մանրամասները՝ հղման մեջ
shorturl.at/arwCX