Նորություններ
Ինտերնետի Չափման Օր (12.02.2021)

Ինտերնետի չափման օրը (Internet Measurement Day)՝ փետրվարի 12-ին անցկացված  առցանց միջոցառման ընթացքում ներկայացվել են RIPE NCC և ICANN ինտերնետի չափման միջոցները, Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությունը և կարևորությունը։
Միջոցառմանը մասնակցել են հեռահաղորդակցության ոլորտի, ակադեմիական հաստատությունների դասախոսներ, ուսանողներ, հետազոտողներ, ccTLD ներկայացուցիչներ։
RIPE NCC և ICANN կողմից նաև կտրամադրվի հետագա աջակցություն՝ ինտերնետի չափման միջոցներից օգտվող և հետազոտություններ իրականացնող անձանց ու կազմակերպություններին։
Միջոցառումը կազմակերպվել էր RIPE NCC և ICANN կողմից՝ Հայաստանի օպերատորների միության, Ինտերնետի կառավարման խորհրդի, ԱՐՄԻՔՍ հիմնադրամի աջակցությամբ։